ԱՄՆ-ի Եյլի համալսարանի գիտնականների հետազոտությունը վկայում Է, որ Երկրի վրա աճող ծառերի թիվը գերազանցում Է երեք տրիլիոնը, ինչն ավելի Է, քան ավելի վաղ ենթադրվում Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գիտնականները՝ Թոմաս Քրոութերի գլխավորությամբ, հաշվել են ծառերի ընդհանուր թիվը՝ ելակետ ընդունելով արբանյակային նկարահանումները եւ առանձին շրջանների հետազոտությունները: Այդ տվյալների համաձայն՝ Երկրի վրա կա ընդամենը 3,04 տրիլիոն ծառ:
Ծառերի մեծ մասն աճում Է արեւադարձային գոտիներում, բայց ամենամեծ խտությունն ունեն բորեալային անտառները, այսինքն՝ բարեխառն գոտու փշատերեւ անտառները, որոնք գտնվում են տունդրայից հարավ ընկած շրջանում:
Քրոութերի խոսքով՝ իր պարզած թիվը չի կարելի դիտել որպես լավ կամ վատ ցուցանիշ: Սակայն, ինչպես ինքն Է ընդգծում, վերջին հաշվով Երկրի վրա ծառերի թիվը որոշում են մարդիկ. ամեն տարի հատվում Է 15 միլիարդ ծառ, որոնց բաժին Է ընկնում սոսկ 5 միլիարդ նոր ծառ, եւ այսպիսով ամեն տարի ծառերի թիվը կրճատվում Է 10 միլիարդով:
Ինչպես ցույց են տվել համակարգչային մոդելները, նախքան մարդկային քաղաքակրթությունը Երկրի վրա եղել Է 5,6 տրիլիոն ծառ: