Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոյա Սարկոզին հանդես Է գալիս Շենգենյան գոտու խորը բարենորոգման օգտին: Ինչպես տեղեկացանում Է «Արմենպրես»-ը, այդ կարծիքը նա հայտնել Է Ֆրանսիայի արեւմուտքի Լա Բոլ քաղաքում «Հանրապետականներ» ընդդիմադիր կուսակցության հանրահավաքի ընթացքում:
«Միգրացիան XXI դարի գլխավոր հիմնախնդիրներից մեկն Է, եւ դրան անհրաժեշտ Է մոտենալ լրջորեն,- հայտարարել Է Սարկոզին:- Չեմ կարծում, թե ներկայիս պայմաններում կարելի լինի բավականանալ Շենգենյան գոտու կոսմետիկական բարենորոգմամբ: Անհրաժեշտ Է բարենորոգել բուն հիմքը եւ ստեղծել Շենգեն-2»: Սարկոզին դրա համար պարտադիր նախնական պայման Է համարել միասնական միգրացիոն քաղաքականության ընդունումը Եվրամիության բոլոր երկրներում:
Նախկին նախագահն ուղղակիորեն մեղադրել Է Ֆրանսիայի գործող ղեկավարությանը միգրանտների հիմնախնդրի նկատմամբ անգործության մեջ: «Ներկայիս իշխանությունները դիտավորյալ անտեսել են այս հարցը: Եվ ահա արդյունքը»,- նշել Է Սարկոզին:
Միաժամանակ նախկին նախագահը եւ աջ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը կոչ Է արել տարբերություն դնելու աշխատանքային միգրանտների եւ փախստականների միջեւ: «Ֆրանսիան պետք Է իր երկրում ընդունի քաղաքական փախստականների Սիրիայից,- ընդգծել Է Սարկոզին:- ակայն մենք պետք Է մեզ հաշիվ տանք այն բանում, որ եթե մենք ընդունում ենք փախստականների, ապա աշխատանքային միգրանտների համար Ֆրանսիայում այլեւս չի լինի ո՛չ աշխատանք, ո՛չ Էլ բնակարան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: