Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես է գալիս Շենգենյան գոտու խորը բարենորոգման օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ կարծիքը նա հայտնել է Ֆրանսիայի արևմուտքի Լա Բոլ քաղաքում «Հանրապետականներ» ընդդիմադիր կուսակցության հանրահավաքի ընթացքում:

 

«Միգրացիան XXI դարի գլխավոր հիմնախնդիրներից մեկն է, և դրան անհրաժեշտ է մոտենալ լրջորեն,- հայտարարել է Սարկոզին:

 

«Չեմ կարծում, թե ներկայիս պայմաններում կարելի լինի բավարարվել Շենգենյան գոտու կոսմետիկական բարենորոգմամբ: Անհրաժեշտ է բարենորոգել բուն հիմքը և ստեղծել Շենգեն-2»: Սարկոզին դրա համար պարտադիր նախնական պայման է համարել միասնական միգրացիոն քաղաքականության ընդունումը Եվրամիության բոլոր երկրներում:

 

Նախկին նախագահն ուղղակիորեն մեղադրել է Ֆրանսիայի գործող ղեկավարությանը միգրանտների հիմնախնդրի նկատմամբ անգործության մեջ: «Ներկայիս իշխանությունները դիտավորյալ անտեսել են այս հարցը: Եվ ահա արդյունքը»,- նշել է Սարկոզին:

 

Միաժամանակ նախկին նախագահը և աջ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը կոչ է արել տարբերություն դնելու աշխատանքային միգրանտների և փախստականների միջև: «Ֆրանսիան պետք է իր երկրում ընդունի քաղաքական փախստականների Սիրիայից,- ընդգծել է Սարկոզին:- ակայն մենք պետք է մեզ հաշիվ տանք այն բանում, որ եթե մենք ընդունում ենք փախստականների, ապա աշխատանքային միգրանտների համար Ֆրանսիայում այլևս չի լինի ո՛չ աշխատանք, ո՛չ էլ բնակարան», հաղորդել է ՏԱՍՍ-ը: