Կալիֆոռնիայի խորհրդարանի ստորին պալտը՝ Ասամբլեան, սեպտեմբեի 9-ին հավանություն Է տվել այն օրինագծին, որը թույլատրում Է Էվթանազիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Դրանով իսկ այս նահանգում Էվթանազիայի հակառակորդների եւ դրա կողմնակիցների միջեւ գրեթե քառորդ դար շարունակվող կատաղի պայքարից հետո վերջիններս շահել են վճռական փուլը: Երկու ժամ տեւած սուր բանավեճերից հետո խորհրդարանականները քվեարկել են օրինագծի օգտին, որը կրում Է «Մահվան իրավունքի մասին» պաշտոնական անվանումը: Դրա օգտին արտահայտվել Է 43 պատգամավոր, դեմ՝ 34-ը:

 

«Սույն հարցը վիթխարի նշանակություն ունի կալիֆոռնիացիների համար,- հայտարարել Է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Սյուզեն Էգմանը:- Օրենքն ընտրության իրավունք Է տրամադրում նրանց, ովքեր անելանելի դրության մեջ են հայտնվել ծանրագույն եւ չբուժվող հիվանդության պատճառով»:

 

Օրենքը նաեւ պահանջում Է վերին պալատի՝ Սենատի հավանությունը: «Սակայն սենատորների մեծ մասը հանդես Է գալիս սույն նորմայի ընդունման օգտին, եւ այն կհաստատվի առանց որեւիցե դժվարության»,- նշել Է KTLA հեռուստաալիքը:

 

Դրանից հետո օրինագծը ներկայացվում Է նահանգապետի ստորագրությանը:

 

Այժմ ԱՄՆ-ի չորս նահանգներում գործում են օրենքներ, որոնք թույլ են տալիս Էվթանազիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը' AP