Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բարձր է գնահատում Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի խաղը, ով դարձավ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

 

«Ուեյն Ռունին այն ֆուտբոլիստներից է, ովքեր ծնվում են ամբողջ սերնդում մեկ անգամ: Նա այն առանձնահատուկ խաղացողներից է, ում դեմ ոչ ոք չի սիրում խաղալ: Կան բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ, սակայն Ռունին բացառիկ է: Նա այն ուժեղագույններից է, ում դեմ երբևէ խաղացել եմ: Նրա աշխատունակությունը զարմացնում է, ուրիշ այդպիսինները չկան: Ռունին հաղթող է: Այժմ նա կենտրոնացած է Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականի հետ հաջողության հասնելու վրա»,- Արգենտինայի հավաքականի առաջատարի խոսքը մեջբերում է The Mirror-ը: