Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ինչպես արդեն տեղեկացրել էինք 1/8 եզրափակիչ 2:4 հաշվով զիջեց Թուրքիայի մարզիկին:

Քանի որ թուրք մարզիկը հասավ եզրափակիչ Բերիանիձեն բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն ստացավ:

Առաջին սփոփիչ գոտեմարտում Բերիանիձեն 11:0 հաշվով հաղթեց Իսպանիայի ներկայացուցչին: Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ սփոփիչ գոտեմարտում առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ և բրոնզե մեդալի համար կպայքարի ռուսաստանցի մարզիկի դեմ: