Քիչ առաջ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, ասաց, որ վերջինս կեղծ տեղեկություն է տրամադրել հասարակությանը.
«Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, թե չի ձգտում ԱԺ նախագահի պաշտոնին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
«Դա հաստատվել է նախագահի կողմից «տարբեր կանալներով», ի՞նչ կարևոր է հրապարակա՞վ է ասել, թե՞ ոչ, եթե ես պնդում եմ, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ ինքը չի հավակնի ԱԺ նախագահի պաշտոնին, երբ անցում կատարվի խորհրդարանական համակարգին»,– հակադարձեց Վարդան Պողոսյանը: