Դժվար է լուրջ ճանապարհ անցած, 30-ն անց մարզիկին նորից շարունակել ու շարունակել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով Ռոման Ամոյանին:

«Ամոյանը մեր լավագույն ըմբիշն է եղել: Իրենից ազգովի գոհ ու շնորհակալ ենք, որովետև շատ մեդալներ է բերել: Նրա հետ առանձին լուրջ զրուցել ենք, ինքն ուզում էր օլիմպիական խաղերին լավ մոտենալ: Դժվար է լուրջ ճանապարհ անցած, 30 անց մարզիկին նորից շարունակել ու շարունակել: Կարիերան ավարտելու մասին զրուցել ենք, և նա ասաց, որ այլևս չի կարողանում: Չեմ կարծում, որ նորից մտափոխություն լինի: Այդ քաշային կարգում մենք մի քիչ կաղում ենք, սակայն պետք է փոխարինողներ գտնենք»:

«Եթե որոշումը լինի, ֆեդերացիան պաշտոնապես կհայտարարի և անպայման մեծարում կլինի, Ամոյանը դրան արժանի է»,- հավելեց Կարեն Գիլոյանը: