ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 21-22-ին Ուկրաինա կատարելիք իր այցի ընթացքում կմասնակցի Ուկրաինայի անվտանգության խորհրդի (ՈւԱԽ) նիստին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերով՝ սեպտեմբերի 21-22-ին Ուկրաինա կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Այցի շրջանակներում նախագահը եւ գլխավոր քարտուղարը Յավորովսկի զինափորձարանում (Լվովի մարզ) կբացեն Ուկրաինա-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունները»,-ասված Է հայտարարության մեջ:

 

Բացի այդ, Ստոլտենբերգը «կմասնակցի ՈւԱԽ-ի՝ Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության բնագավառի բարեփոխումների հարցերին նվիրված թեմատիկ նիստին»,-նշում Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: