Մոսկվայում կիրակի տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ Բորիս Նեմցովին սպանել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Այս մասին հայտնում է Meduza-ն:

 

«Եթե ինչ-որ մեկը սպանել է իմ ընկերոջը, ապա ես մտադիր եմ հենց հարթակից հայտարարել՝ ես կարծում եմ, որ նրան սպանել է Ռամզան Կադիրովը, հնարավոր է՝ Պուտինի հրահանգով»,- ասել է Նավալնին:

 

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովին սպանել են փետրվարի 27-ին, Մոսկվայի կենտրոնում: Սպանության պահին ընդդիմադիր գործիչը քայլելիս է եղել Մեծ Մոսկվորեցկի կամրջով՝ ուկրաինուհի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայայի ընկերակցությամբ: