Եթե ուշադրություն դարձնենք դեպքերի ժամանակագրությանը, թե երբ են տեղի ունենում սահմանային լարված միջադեպերը, կտեսնեք՝ որևէ կարևոր իրադարձությունից առաջ հետևում է ադրբեջանական դիվերսիան: Եվ ոչ թե զինված ուժերի, այլ խաղաղ բնակիչներ ուղղությամբ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նման կարծիքի է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

 

«Այս կերպ նաև նրանք ցույց են տալիս ներքին լսարանին, թե իբր հայերն են այս ամեն ինչը սկսել, երկրորդ՝ նրանց կարծիքով սա որոշակի ճնշում է՝ կարևոր ինչ-որ իրադարձությունից առաջ»: 

 

Ըստ Ասատրյանի՝ լայնածավալ պատերազմական գործողությունների մասին խոսակցություններն ավելորդ են: Ադրբեջանն այսօր հյուծիչ պատերազմ է վարում, լոկալ սահմանային բախումների միջոցով փորձում է անընդհատ լարված պահել: 

 

«Մեր գործողությունները քիչ են հրապարակվում, բայց մենք ցույց ենք տալիս Ադրբեջանին, որ ցանկացած ագրեսիա ստանում է ավելի խիստ պատասխան»,- ասաց Ասատրյանը: