Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցը…

 

Ս.թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի նստավայրում պետական օրհներգով մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի օրակարգով էլ նախատեսված էր պարգևատրման արարողությունը:

 

Հայրենիքի բարձր պարգևներին արժանացան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ և գործարարներ. «Հայբիզնեսբանկի» միակ բաժնետեր, Խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցը, դրսևորելով բարի կամք, մշտապես իր նշանակալից ներդրումն է ունեցել համազգային նշանակության գործերում, ինչպես նաև զորավիգ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, հատկապես «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի կազմակերպմանը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին աշխարհին հասանելի դարձած Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին սատարելու համար:

 

ՀՀ պետական պարգևը «Հայբիզնեսբանկի» Խորհրդի նախագահի համար շատ թանկ է և պարտավորեցնող, բացի դա, այն ապացույցն է բոլոր գործերի օգտակարության, որով գործարար բարերարները ոգևորվում և շարժվում են առաջ: