Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հայտարարել է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքների հետ կապված հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ Եվրոպայի ձևաչափով բանակցությունների միջոցով. «ռազմական ճանապարհով սույն հիմնախնդրի լուծումը բացառված է», նշել է նա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Մարդկանց, ովքեր ապրում են այդ տարածքներում, ասում ենք, որ մենք զարգանում ենք որպես եվրոպական երկիր: Իսկ դա նշանակում է, որ տարածքների հարցը կլուծվի Եվրոպայի ձևաչափով բանակցությունների միջոցով: Այս փուլում Ցխինվալի տարածաշրջանում իրադրությունը վատթարացած է»,- հայտարարել է Մարգվելաշվիլին ԱՄՆ-ի Արտաքին գործերի խորհրդում:

 

 

Նախագահի խոսքով՝ «բացառված է ռազմական ճանապարհով սույն հիմնախնդիրի լուծումը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: