Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն աշխարհի թեժ կետերում խաղաղապահ գործողություն իրականացնելու հնարավորությանը: Այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Հայաստանում մասնակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություններին: «Իրավիճակն այս պահին բոլոր ուղղություններով սրվել է: Եվ աշխարհի մի քանի թեժ կետերում արդեն իսկ երևում է, որ անհրաժեշտ է խաղաղապահ ուժեր մտցնել»,- ասել է Բորդյուժան:

 

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների խաղարկումը նախապատրաստում է հնարավոր օպերացիաների: «Չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի, սակայն, ամեն դեպքում, պատրաստ լինել խաղաղապահ գործողություններ իրականացնելուն, դուք պարտավոր եք»,- եզրափակել է Բորդյուժան:

 

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություննեն անցկացվում են Հայաստանի Բաղրամյան զորավարժարանում: Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 30-ին և կավարտվեն հոկտեմբերի 4-ին: Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությւնները՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան: Զորավարժություններին ներգրավված է 600 խաղաղապահ զինծառայող: