ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիական Իդլիբ նահանգում՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Su-25 գրոհիչը ամբողջությամբ ոչնչացրել է գազի բալոնների գործարանը, որն իրականում ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության ցեխ էր: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:

 

 

«Ոչնչացվել է նաև ահաբեկիչներին պատկանող սպառազինության և ռազմական տեխնիկայի բազան, որը գտնվում էր մոտակայքում: Արդյունքում այրվել է ավելի քան տասը միավոր տեխնիկա, այդ թվում՝ զրահապատ մեքենաներ»,- նշել են գերատեսչությունում: