Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը դարձել է չեմպիոն:
Հայ ծանրորդը երկամարտի 194 կգ արդյունքով դարձել է մինչեւ 58 կգ քաշային կարգի հաղթող: Պոկում վարժությունում Յայլյանը բարձրացրել է 88 կգ, իսկ հրում վարժությունում՝ 106-ը:
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից Սմբատ Մարգարյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Մարզպետ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր: