Ժամանակակից ձիու նախապատմական նախնու՝ սաղմնային վիճակում գտնվող ձագով, քարացուկները, որոնք հայտնաբերվել են Գերմանիայում, շուրջ 50 մլն տարեկան են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հետազոտողների խոսքով՝ Eurohippus messelensis Էգը հղիության ուշ շրջանում ընկել Է լիճը եւ խեղդվել: Ջուրն արտասովոր լավ Է պահպանել ե՛ւ հասուն առանձյակին, եւ սաղմնային վիճակում գտնվող ձագին. պահպանվել են նույնիսկ ընկերքի հյուսվածքների մնացորդները: Մտրուկի սաղմը հասել Է շուրջ 12 սանտիմետրի եւ, բացի գանգի ճաքից, ոչ մի վնասվածք չի ունեցել:
Գտածոն գիտնականներին թույլ Է տվել ենթադրել, որ ձիերի վերարտադրողական համակարգը գործնականում չի փոփոխվել վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում:
Մարացուկները հայտնաբերվել Էին դեռ 2000 թվականին՝ Ֆրանկֆուրտի մերձակայքում. դրանց ուսումնասիրությունը տեւել Է 15 տարի, իսկ դրա արդյունքները հոկտեմբերին հրապարակվել են PLOS One հանդեսում: