«Տրանսաերո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 13-ին նախատեսված 44 չվերթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղղությունների ամբողջական ցուցակը ներկայացված է «Աերոֆլոտ»-ի հաղորդագրության մեջ, որի գործառնական կառավարման ներքո է գտնվում փոխադրողը:

 

 

Մասնավորապես, չեղյալ են հայտարարված չվերթերը Ռուսաստանի մի շարք քաղաքներ, ինչպես նաև Երևան, Կիև, Մայնի Ֆրանկֆուրտ, Բեռլին, Վիեննա, Լոնդոն, Հռոմ, Փարիզ, Հոշիմին, Ստամբուլ, Դուբայ:

 

 

Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորների փոխադրումը կիրականացվի «Աերոֆլոտ» խմբի ընկերությունների չվերթերով:

 

 

Ավելի վաղ «Աերոֆլոտը» ճշտել է, որ մինչև 2016 թվականի ապրիլի 25-ը 458 հազար ուղևորների կփոխադրի «Տրանսաերո» ավիաընկերության կողմից վաճառված տոմսերով, այդ թվում՝ 118 հազար զբոսաշրջիկների:

 

 

«Մինչև 2016 թվականի ապրիլի 25-ը վաճառված են «Տրանսաերո»-ի 458 հազար տոմսեր, դրանցից զբոսաշրջիկներին բաժին են ընկնում 118 հազարը»,- ասել է «Աերոֆլոտի» գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

 

 

«Տոմսեր ունեցող բոլոր ուղևորները կթռչեն: Մինչև դեկտեմբերի 15-ը մենք կփոխադրենք «Տրանսաերոյի» բոլոր ուղևորների 90-95 տոկոսին»,- հավելել է նա: