Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կգլխավորի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: 

Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին խաղում բելգիացիները 3:1 հաշվով առավելության են հասել Իսրայելի թիմի նկատմամբ և հավաքած 23 միավորով խմբից առաջին տեղով դուրս են եկել Եվրո 2016-ի խմբային փուլ:

Երկրորդ տեղում կլինեն արգենտինացիները, եռյակը կեզրափակեն գերմանացիները:

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը կլինի նոյեմբերի 5-ին: