Եվրո 2016-ի ընտրական փուլում Չեխիայի դեմ խաղում Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին գոլի հեղինակ դառնալու շնորհիվ դարձավ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ իր ակտիվում ունենալով 50 արդյունավետ հարված:
Այդ խաղում գոլի հեղինակ է դարձել նաև Կլաս-Յան Հունտելարը՝ 42, Հոլանդիայի հավաքականի ռմբարկուների լավագույն եռյակը 40 գոլով եզրափակում է Պատրիկ Կլյուվերտը:
Հիշեցնենք, որ չեխերի դեմ խաղում հոլանդացիները 2:3 հաշվով պարտվել էի և չէին նվաճել Եվրո 2016-ի ուղեգիր: Արդյունքում 32 տարվա ընթացքում հոլանդացիներն առաջին անգամ չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Նշենք, որ ռեկորդակիր Վան Պերսին հանդիպմանը դարձել է նաև ինքնագոլի հեղինակ:
«Սիրտս կտոր-կտոր է լինում: Ամբողջ որակավորման փուլն ընթանում էր աշխարհի վերջի սցենարով: Դա սարսափելի էր: Պետք է դուրս գանք այս իրավիճակից»,- պայքարը լքելուց հետո ասել է Վան Պերսին, ում խոսքը մեջբերում է De Telegraaf-ը: