Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բաասը եւ Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը այսօր կանչվել են թուրքական ԱԳՆ' կապված ռազմական օգնության հետ, որը, Անկարայի կարծիքով, այդ երկրները ցուցաբերում են սիրիացի քրդերին:

 

 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը' հղում կատարելով թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցչին:

 

 

«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դեսպանները կանչվել են ԱԳՆ եւ զգուշացվել Քրդստանի դեմոկրատական միությանը ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության վերաբերյալ», -ասել է գործակալության զրուցակիցը:

 

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ին նախազգուշացրել էր սիրիացի քրդերին զենքի մատակարարումներից ձեռնպաը մնալու վերաբերյալ, որոնք, նրա կարծիքով, կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:

 

 

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը Իրաքի կառավարության միջոցով զենք է մատակարարում քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ: