Տավուշի մարզում զինվորական մեքենան գլորվել է ձորը: Մեկ զինծառայող մահացել է, կա մեկ վիրավոր:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Մահացել է մեքենայի ուղևոր, 50-ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, իսկ 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է կայուն: