Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հոկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

 

 

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը:
Բացահայտվել է գողության' 8, խարդախության և խուլիգանության' 3-ական, յուրացման, շորթման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:

 

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

 

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: