Զինված ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի Նոր Գեղի «Քաբրի»-ին կից թաղամասերի հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել: Կա նաև մեկ վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Հայտնի է նաև զոհվածների և վիրավորի անունները: Հրթիռակոծության հետևանքով զոհվել են 1956թ. ծնված Վերա Կիրակոսյան-Կենտիմյանը և նրա որդին՝ 1985թ. ծնված Հարություն Կենտիմյանը: Վիրավորվել է Դավիթ Տեր-Ներսիսյանը:
Հայ զոհերի դիակներն արդեն դուրս են բերվել: Նրանց հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում: