Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է, որ Լոնդոնը պլանավորում Է Չինաստանի հետ ավելի քան 30 մլրդ ֆունտ գումարի (գրեթե 50 մլրդ դոլար) պարտավորագրեր կնքել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի՝ Մեծ Բրիտանիա այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրա խոսքով՝ Չինաստանի հետ գործարքները կօգնեն գրեթե 4 հազար նոր աշխատատեղ ստեղծել Մեծ Բրիտանիայում:
Պայմանավորվածությունների համաձայն՝ չինական երկու խոշոր արդյունաբերական խմբեր կմասնակցեն Անգլիայի հարավ-արեմուտքում «Հինքլի-Փոյնթ» ատոմային Էլեկտրակայանի, ինչպես նաեւ Սաֆոլքի եւ Էսսեքսի կոմսություններում երկու ատոմակայանների կառուցման նախագծին:
Մանչեսթեր ուղեւորության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբ Չինաստանի ղեկավարի այցելությունից բացի, սպասվում Է պարտավորագրերի ստորագրում Անգլիայի հյուսիսում Էներգացանցերի նախագծում Չինաստանի ներդրումների վերաբերյալ:
Բացի Էներգետիկայից, գործարքները կվերաբերեն տեխնոլոգիաներին, առողջապահությանը, մանրածախ առեւտրին, կրթությանը, օդատիեզերական ճյուղին եւ արժույթների առեւտրին. Լոնդոնը ցանկանում Է աշխարհի կենտրոնական հարթակը դառնալ յուանով սակարկությունների համար:
Հոկտեմբերի 19-ին ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ վարչապետ Քեմերոնը խոստացել Է, որ Սի Ցզինպինի հետ բանակցություններում կարծարծի նաեւ Մեծ Բրիտանիայի պողպատի արդյունաբերության ճգնաժամի հարցը, որի պատճառը համարում են Չինաստանից Էժան պողպատի դեմպինգային մատակարարումները:
Մեծ Բրիտանիա ՉԺՀ-ի նախագահի պաշտոնական այցը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 23-ը: