
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Սպարտակը» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դինամոյի» նկատմամբ:
«Սպարտակի» նախորդ խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանի անունը բացակայում էր հայտացուցակից, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թիմի մեկնարկային կազմում էր, նա փոխարինվեց խաղի 73-րդ րոպեին:
«Սպարտակը» 23 միավորով չորրորդ հորիզոնականում է: