ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքում տղամարդը երեք տարի ապրել է բնակարանում մոր դիակի հետ, տեղեկացնում է segodnya.ua-ն:
Նախնական տվյալներով՝ 1925 թվականին ծնված կնոջ դին բնակարանում գտնվել է 3 տարի: 1955 թվականին ծնված որդին մոր հուղարկավորությունը չի կազմակերպել: Նրա խոսքով՝ «շատ է սիրել մորն ու չի ցանկացել բաժանվել նրանից»:
Որդին մոր դին մշակել է աղով ու շարունակել է ստանալ նրա թոշակը՝ 16 հազար ռուբլու չափով: