Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է Ռուսաստանի օդուժի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտների ռմբակոծումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Huffington Post-ին: Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է նույնն անի:

 

Ինչ վերաբերում է ԱՄՆ ժամանած սիրիացի փախստականներին, ապա Թրամփը հայտարարել է, որ ինքը նրանց հետ կուղարկեր Եվրոպա: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի կարծիքով՝ նրանք կարող են դառնալ «բոլոր ժամանակների մեծագույն Տրոյական ձին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: