Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդ «Ռեալը» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Սևիլիային»:

22-րդ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո Սերխիո Ռամոսը բացեց հաշիվը: Պատասխան գոլը 36-րդ րոպեին խփեց Չիրո Իմոբիլեն, 61-րդ րոպեին Էվեր Բանեգան խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ 70-րդ րոպեին խաղադաշտ մտած Լյորենտեն հինգ րոպե անց հաշիվը դարձրեց 3:1: Խաղավարտին (90+3') Խամեսը կրճատեց հաշվի տարբերությունը` 2:3:

Այս խաղից հետո «Արքայական ակումբը» Պրիմերայի առաջատարի դիրքը զիջեց «Բարսելոնային»: Այժմ մադրիդցիները իրենց ակտիվում ունեն 24 միավոր, «կապտանռնագույնները»` 27: