Լիբիայի Բենղազի քաղաքում կառավարության կողմանկիցների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջև մարտերի ընթացքում առնվազն 16 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

 

2011-ի փետրվարին ժողովրդական բռնկումից և դրան հաջորդած պատերազմից հետո, որը հանգեցրել է Մուամար Քադաֆիի տապալման և սպանությանը, երկիրը պառակտվել է երկու հակամարտող ճամբարների միջև: Մի կողմից իսլամիստներն են արևմուտքում, մյուս կողմից միջազգային հանրության կողմից ճանաչված օրինական իշխանությունները՝ արևելքում: