Ավստրալիայի հարավ - արեւելքի Նոր Հարավային Ուելսի լողափերին նոր համակարգեր են տեղակայում շնաձկների հայտնաբերման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

 

Անվտանգության միջոցների ուժեղացման համար առիթ Է դարձել շնաձկան հարձակումը 20-ամյա սերֆերի վրա. երեք մետր երկարությամբ շնաձուկը կծել Է նրա ազդրը: Երիտասարդը գտնվում Է հիվանդանոցում:

 

 

Սպասվում Է, որ նոր սարքավորումը, որն իրենից ներկայացնում Է հատուկ ազդալողաններ, շնաձկների մասին տեղեկատվություն կհաղորդի սմարթֆոնների հատուկ հավելվածներին: Գտնվելով լողափին՝ մարդիկ կկարողանան իրենց հեռախոսների միջոցով իմանալ վերջին տվյալներն օվկիանոսի իրադրության վերաբերյալ:

 

 

Առափնյա կայանները տվյալները կհաղորդեն 4G տեխնոլոգիայի միջոցով: Համակարգի գործողության շառավիղը հասնում Է 740 կիլոմետրի: Ամենավտանգավոր հատվածները կհսկեն անօդաչու թռչող ապարատները:

 

 

Ավստրալիայի իշխանությունները լրջորեն անհանգստացած են մարդկանց վրա շնաձկների հարձակման հետեւանքով մահացության մակարդակի բարձրացումից: Ընթացիկ տարում Ավստրալիայի ափերի մոտ այս պատճառով զոհվել Է 13 մարդ, մինչդեռ 2014 թվականին գիշատիչների զոհ Էր դարձել երեք մարդ: