ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման կկարողանան շփվել G20-ի Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օբամայի ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը դա հաստատել է Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ:
«Կարգացուցակում պաշտոնական հանդիպում չկա»,- ասել է նա՝ նկատի ունենալով ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներին: Սակայն, ինչպես միշտ լինում է միջազգային համաժողովներում, «նրանք շփվելու հնարավորություններ կունենան», հավելել է Ռայսը:
Նրան հարցրել են, թե ինչու լիաֆորմատ հանդիպում չի պլանավորվել ՌԴ-ի նախագահի հետ: Ի պատասխան՝ Ռայսը հիշեցրել է, որ «ընդամենը մեկուկես ամիս առաջ» երկու երկրի ղեկավարները «հանգամանորեն զրուցել են» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: «Դա օգտակար քննարկում էր,- նշել է նա:- Եվ, ինչպես ես արդեն ասացի, նրանք հնարավորություն կունենան վերստին զրուցելու Անթալիայում: Մենք դա ակնկալում ենք և ուրախ կլինենք դրա համար»:
G20-ի հերթական գագաթնաժողովը, նոյեմբերի 15-16-ին տեղի Էունելու Անթալիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: