Ռուսական նավերը Կասպից ծովից 18 թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Նոյեմբերի 20-ին Կասպից ծովի նավատորմի նավերը 18 թևավոր հրթիռ են բաց թողել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 դիրքերի վրա Ռաքքայի, Իդլիբի և Հալեպի շրջաններում»,- ասել է Շոյգուն: