«Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը' «Ռեալն» ընդունեց կատալոնյան «Բարսելոնային»:
Կլասիկոն ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով՝ խոշոր 4:0 հաշվով:
11-րդ րոպեին Ռոբերտոյի արդյունավետ խաղից հետո Լուիս Սուարեսը հեղինակեց իր առաջին գոլը Կլասիկոյում:
Սուարեսի գոլը.
Երկրորդ անգամ կատալոնացիները սեփական թիմի երկրպագուներին ուրախացրին 39-րդ րոպեին' Անդրես Ինյեստան գոլային փոխանցում կատարեց Նեյմարին, ով հեղինակեց իր կարիերայի 250-րդ գոլը:
Երկրորդ խաղակեսում' 54-րդ րոպեին արդեն բրազիլացին արդյունավետ փոխանցում կատարեց Ինյեստային:
74-րդ րոպեին Լուիս Սուրաեսը նաև իր երկրորդ գոլը խփեց' 0:4:
Հանդիպման 85-րդ րոպեին «Արքայական ակումբը» մնաց տասը հոգով' կոպիտ խաղի համար հանդիպման գլխավոր մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանը դաշտից հեռացրեց Իսկոյին:
Այժմ կատալոնացիները իրենց ակտիվում ունեն 30 միավոր, մադրիդցիները' 24 միավորով երկրորդն են:
Ի հիշատակ Փարիզի ահաբեկչության զոհերի «Սանտիագո Բերնաբեուում» հնչեց Ֆրանսիայի հիմնը:
Ոստիկանությունը ստուգում է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի հարակից տարածքն ու երկրպագուներին