Աշխարհի նախկին չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտում 230կգ արդյունքով Ավդալյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և Սիմոն Մարտիրոսյանը: