Մի փոքր էլ հումոր. երեկվա հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանն իր ելույթում խոսելով Ազատության հրապարակում օրերով մնալու՝ իրենց պատրաստակամության մասին՝ ասել է, թե «մեզ ուտելիք պետք չի, մենք իրարով ենք սնվելու»: Հիմա մի պահ պատկերացրեք, թե եթե կորցնենք հումորի զգացողությունը և ամեն ինչ ընկալենք բառացի՝ ինչպե՞ս կմեկնաբանենք Սէֆիլյանի ասածը: Դուրս կգա, որ «Նոր Հայաստանի» պլանավորած հեղափոխությունը գունավոր հեղափոխություն չէ, նարնջագույն հեղափոխություն չէ, նույնիսկ՝ վարդերի հեղափոխություն չէ, այլ ամբողջովին յուրահատուկ մի բան է՝ կանիբալների հեղափոխություն: Սրան էլ եթե գումարենք «Մահ ռեժիմին» կոչերը, կմնա միայն հասկանալ, թե ով ում պետք է ուտի:

 

Մնում է, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց կարգախոսներին ավելացնեն ևս մեկը՝ «Ուտեմ քեզ» կարգախոսը, և ամեն ինչ կգա իր տեղը:

 

Կարեն Վարդանյան