Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս զինվորականները Սիրիայում պայքարում են առաջին հերթին Ռուսաստանի համար: Այդ մասին նա ասել է Դաշնային ժողովին հղած ուղերձում:

 

«Մենք գիտենք, թե ում ցանկությունն էր տեղափոխել անցանկալի ռեժիմները, պարտադրել սեփական կանոնները: Խառնաշփոթ են ստեղծել, կործանել պետականությունը, իսկ հետո, պարզապես, ինչպես ասում են, Ռուսաստանում, լվացել են ձեռքերը՝ ճանապարհ բացելով արմատականներին ու ահաբեկիչներին: Սիրիայում գրոհայինների թվում քիչ չեն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներ: Եթե զինյալները հաղթեն Սիրիայում, նրանք անխուսափելիորեն մեզ մոտ էլ կհայտնվեն, որպեսզի ժողովրդի մեջ վախ սփռեն»,- ասել է Պուտինը: