Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել փոխադարձ մեղադրանքներով Ռուսաստանի հասցեին, որն, իբր, ներգրավված է «Իսլամական պետությունից» նավթի գնման մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով եվրոպական ԶԼՄ-ները:

 

«Մենք ունենք ապացույցներ: Մենք դրանք ցույց կտանք աշխարհին»,- ասել է Էրդողանը՝ Անկարայում ելույթի ժամանակ:

 

Նրա խոսքով՝ գնորդներից մեկը ոմն Ջորջ Հասվանին է, ով ռուսական անձնագիր ունի:

 

Ավելի վաղ, Ռուսաստանը մեղադրել է Թուրքիային և անձամբ Էրդողանին՝ ԻՊ-ի գրոհայիններից նավթի գնման մեջ: