ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցեց Երևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 տեղամասում: Նա նշեց, որ քվեարկել է հանուն երկրի կայուն ապագայի և զարգացման: «Համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, ամեն ինչ արել ենք, որ հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, և հորդորել ենք մեր թիմակիցներին լինել անաչառ արջի ծառայություն չմատուցել, սադրանքի չգնալ, ապահովել թափանցիկ քվեարկություն: Թող ժողովուրդը որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»,- ասաց վարչապետը:

 

 

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ. «Մեր խնդիրն է ստեղծել հարթակ' քննարկելու երկրի զարգացման հարցը»: Վարչապետը հետընտրական լարվածություն չի կանխատեսում: