Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 6-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» հետ:

23-րդ րոպեին Իվան Ռակիտիչի փոխանցումից հետո Լիոնել Մեսսին բացեց հաշիվը, երեք րոպե անց պատասխան գոլը խփեց Չիչարիտոն:

 Այս խաղից հետո կատալոնացիները E խմբից առաջին տեղով դուրս եկան փլեյ-օֆֆ' ակտիվում ունենալով 14 միավոր: