Մինչև 2050 թվականն աշխարհում տկարամտությամբ տառապող մարդկանց թվաքանակը կավելանա կրկնակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին Կուբայի մայրաքաղաքում նախազգուշացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ հոգեկան առողջության եւ տոքսիկոմանիայի բաժնի ղեկավար Շեքհար Սաքսենան:

 

 

Նա այս տվյալները ներկայացրել Է Գլոբալ առողջության ինստիտուտի՝ Հավանայում բացված խորհրդաժողովում, որին մասնակցում են Լատինական Ամերիկայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

 

 

«Ամեն օր տրվում Է հիվանդության շուրջ 600 ախտորոշում, մինչեւ 2020 թվականը այդ թիվը կավելանա, իսկ մինչեւ դարակես հիվանդացության մակարդակը կկրկնապատկվի»,-ասել Է Սաքսենան:

 

 

Մասնագետի խոսքով՝ «հիվանդությունների ամենամեծ թիվը գրանցվել Է կարիբյան երկրներում, ուստի ԱՀԿ-ն հատուկ ուշադրություն Է հատկացնում հենց այդ տարածաշրջանին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: