Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման պաշտոնապես հեռացվեց Ֆրանսիայի ազգային հավաքականից' թիմակից Մատյո Վալբուենայի հետ կապված սկանդալի պատճառով: Այս մասին տեղեկացնում է L'Equipe-ն:
Հիշեցնենք, որ Վերսալի դատարանը ֆուտբոլիստի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել' Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու փորձին ներգրավված լինելու համար:
Վալբունային շանտաժի են ենթարկել և գումար պահանջել ֆուտբոլիստի՝ անձնական բնույթի տեսանյութը չհրապարակելու դիմաց:
«Քարիմ Բենզեման այլևս չի հրավիրվի հավաքական, դա իմ անձնական որոշումն է և այդ մասին տեղեկացրել եմ Դիդյե Դեշամին: Բենզեման մարտին չի հրավիրվի հավաքական և չի լինի Եվրո 2016-ի հայտացուցակում, եթե իրավիճակը չփոխվի: Իրավիճակը կարող է փոխվել գործ փակվելուց հետո»,- այս մասին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրետը: