Լոնդոնում ավարտվեց London Chess Classic սուպերմրցաշար:
Վերջին 9-րդ տուրի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ 5 միավորով:
Առաջին երեք տեղերը կիսեցին Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե Լագրավը և Մագնուս Կարլսենը, ովքեր հաղթողին կորոշեն թայ-բրեքում:
Մրցաշարային աղյուսակի տեսքը.
Գիրի - 5.5
Վաշյե Լագրավ - 5.5
Կարլսեն - 5.5
Արոնյան - 5
Գրիշչուկ - 4.5
Ադամս - 4.5
Կարուանա - 4.5
Նակամուրա - 4
Անանդ - 3.5
Տոպալով-2.5