Եմենում սպանվել է երկու բարձրաստիճան զինվորական հրամանատար՝ հրադադարի նախօրեին, հայտնում է Reuters-ը:
Արաբական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ սպանվել է ԱՄԷ-ի սպա Սուլթան Մուհամմադ ալ-Քիթբին և Սաուդյան Արաբիայի սպա Աբդուլլահ ալ-Սահիանը: Հաղորդվում է, որ նրանք երկուսն էլ զոհվել են հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով:
Ավելի վաղ հուսիթները հայտարարել են, դեկտեմբերի 14-ին երկրում հրադադար կհաստատվի: