«Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքն Էջմիածնում այսօր չստացվեց, ինչի մեջ անմիջապես մեղադրեցին ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին:

 

Իրականում հանրահավաքը չկայացավ էջմիածնեցիների բացակայության պատճառով: Իսկ ներկա գտնված, զոհված, անհայտ կորած ազատամարտիկների մոտ 50 հարազատները Րաֆֆի Հովհաննիսյանին ասացին, որ իրենց քաղաքում ամեն ինչ ազատ է և արդար, որ իրենք վստահում են իրենց քաղաքապետին էլ, Մանվել Գրիգորյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ:

 

Ազատամարտիկների կանայք վրդովվել են, որ իրենց ակցիայի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել: Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ ինքնաբուխ են ներկայացել հավաքին` բացատրելու իրենց "Նոր Հայաստան" կոչողներին, որ այդպիսիսնները կողմնակիցներ չունեն Էջմիածնում:

 

Զոհվածի այրի Աիդա Հովհաննիսյանը զայրացած է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շահարկել է այսօր սահմանային միջադեպերից նահատակվողների թեման` ասելով` թե բա ով է մեղավոր: Տիկին Աիդան կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին ու իր թիմակիցներին ջուր չլցնել հայ ազգի թշնամիների ջրաղացին:

 

Մանրամասներն առաջարկվող տեսանյութում: