LifeNews-ին տված հարցազրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ուկրաինայում չեն մնացել քաղաքական գործիչներ, որոնք «գոնե ինչ-որ բան արել են» երկրի խնդիրները լուծելու համար՝ բացառությամբ Արսեն Ավակովի և Միխեիլ Սաակաշվիլիի: Հետևաբար, նրանք պետք է ղեկավարեն Ուկրաինան:

 

«Այսօր Ուկրաինայում նրանք երկուսն են՝ Ավակովն ու Սաակաշվիլին, որ փորձում են ինչ-որ բան անել: Ինչ-որ կերպ արձագանքում են: Հարցեր բարձրացնում: Ուկրաինայի մնացած բոլոր պաշտոնյաները անողնաշար են: Նրանք ոչինչ չեն անում, - ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը: - Խոսելով Ավակովի և Սաակաշվիլիի մասին՝ «երկուսն էլ լավն են: Մեկին պետք է նախագահ դարձնել, մյուսին՝ վարչապետ»: