Այսօր' դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:30-ի սահմաններում Ավան-Առինջի բնակիչ, 38-ամյա Մխիթար Ավետիսյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի խաղատների մոտ, իր վարած Nissan Xterra մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:
shamshyan.com-ի տեղեկացմամբ̀ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների' բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլ բետոնե էլեկտրասյունը տապալվել է:
Հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառը եղել են թափառող շները, քանի որ վարորդը նկատելով շներին, փորձել է խույս տալ, սակայն չկարողանալով կառավարել ավտոմեքենան' հարվածել է բետոնե սյանը:
Վարորդ Մ. Ավետիսյանը ճանաչված դերասան և հաղորդավար է:
Մանրամասն̀ այստեղ