Եվրասիական տնտեսական միության երկրներն ընդհանուր համաձայնության են եկել գագաթնաժողովի բոլոր, այդ թվում' տնտեսական, հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք ուրախ են, որ կարողացանք այմանավորվածության գալ բոլոր հարցերի շուրջ' ներառյալ տնտեսական»,- հայտարարել է Բելառուսի նախագահը' ԵԱՏՄ առաջնորդների ընդլայնված կարգով նիստը:
Նրա հաղորդմամբ, գագաթնաժողովում քննարկված հարցերի թվում էր նաև Ղազախաստանի անդամակցումը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ դրա հետ կապված բոլոր փաստաթղթերը վավերացվել են: «Այնուհանդերձ, դեռ կան որոշ ասպեկտներ, որոնք կքննարկվեն Ղազախաստանում կայանալիք հերթական նիստի ժամանակ»,- ընդգծել է նա' հավելելով, որ վեց ամսվա ընթացքում ԵԱՏՄ լիովին անցում կկատարի միջսահմանային ապարանքաշրջանառության հայտարագրման էլեկտրոնային համակարգի:
Բելառուսի ղեկավարը նաև հայտնել է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև ԵԱՏՄ բոլոր երկրները մտահոգություններ ունեն Եվրոպական միության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ կապված: