Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը լրագրողներին հետ զրույցում ասել է, որ մտադիր է պաշտոնաթող լինել:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի հետ սկանդալը չի փոխի աշխատանքի հետ կապված իր պլանները:
«Դա խնդիր չէ: Երբ անհրաժեշտ համարեմ, կանեմ դա՝ հնարավոր է ամենաանսպասելի, սակայն ճիշտ պահին: Իսկ եթե դա խորհրդարանի կամքն է, եթե մեծամասնությունն այդ կարծիքին է՝ պետք է քվեարկել հրաժարականի համար: Նույնպես արդար է և ճիշտ»,- ասել է նախարարը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»: