ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորանք է հղել ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Ասլանյանի 60-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Շատ հարազատ ու թանկագին իմ ընկեր Ռաֆիկ Ասլանյան՝ Նոյեմբերյանի Մուրո,
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ 60-ամյակը:
Վաթսուն տարին պատկառելի ժամանակահատված է, որ միանշանակ հնարավորություն է տալիս մարդուն դրսևորվելու իր բոլոր որակներով ու հնարավորություններով: Եվ դո´ւ, իմ մարտական ընկեր, քո ողջ կյանքով ապացուցել ես, որ հայ ես, տղամարդ ես, մարդ ես' մեծատառով, որ նվիրված ես ազգիդ, հայրենիքիդ, ընտանիքիդ, հարազատներիդ, ընկերներիդ: Դու, որ 1989-94 թվականների ազատագրական պատերազմի տարիներին Նոյեմբերյանի ջոկատի լեգենդար հրամանատարն էիր, հետպատերազմական շրջանում ևս պահպանեցիր լավագույն որակներդ:
Սիրելի՛ Մուրո, դու մարմնավորում ես երկրապահի խենթ ու խելառ տեսակը, միշտ առաջ գնացող, միշտ ճշմարտության համար կռիվ տվող, չհանձնվող ու պայքարող տեսակը: Պահի՛ր ու պահպանի՛ր այդ տեսակը: Քո կողքին կրթվում ու դաստիարակվում են երիտասարդ, պատանի երկրապահներ' քեզանից միանշանակ դրական լիցքեր ու պիտանի խորհուրդներ ստանալով:
Եվս անգամ շնորհավորում եմ 60-ամյա հոբելյանիդ կապակցությամբ, թանկագի՛ն իմ ընկեր՝ մաղթելով քեզ, քո ընտանիքին, երեխաներին, թոռներին առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ, մեր երկրին էլ' խաղաղություն: